երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դեսպան Մինասյանը կարճ զրույց է ունեցել  Ռումինիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Դեսպան Մինասյանը կարճ զրույց է ունեցել Ռումինիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Հունվարի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի նախագահի կողմից Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Ամանորի ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում դեսպան Մինասյանը կարճ զրույց ունեցավ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի և Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որի ընթացքում կողմերն երկուստեք ընդգծեցին երկկողմ հարաբերություններում առկա զարգացման դրական դինամիկան:

  • Կիսվել: