հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Չիկագոյում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին

Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Չիկագոյում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին

Օգոստոսի 19-22-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին:

Բացի համաժողովի հիմնական ծրագրին մասնակցելը, դեսպան Մակունցը ներկա է գտնվել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին՝ կուսակցականների, կոնգրեսականների, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ:

Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024 թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Քամալա Հարիսի և փոխնախագահի՝ Թիմ Ուոլցի թեկնածությունները:

  • Կիսվել: