շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դեսպան Խաչատրյանը և Գոթիե Ռիկորը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Դեսպան Խաչատրյանը և Գոթիե Ռիկորը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Հուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։
 
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։
 
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն ոլորտները (ներառյալ բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և տուրիզմը), որտեղ հնարավոր է համատեղ ծրագրերի իրականացում։
 
Գոթիե Ռիկորը վերահաստատել է ֆրանսիական գործարար համայնքի պատրաստակամությունը՝ առավել ակտիվ ներգրավվելու Հայաստանի տնտեսության մեջ և դիտարկել նոր ներդրումային նախաձեռնություններ։
 
Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ամիսներին նախատեսվող համատեղ միջոցառումների, ներառյալ գործարար համաժողովների և առաքելությունների կազմակերպման շուրջ։

  • Կիսվել: