ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Հովհաննիսյանը և Ճապոնիայի ԱԳ պետնախարարը կարևորել են ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում

Դեսպան Հովհաննիսյանը և Ճապոնիայի ԱԳ պետնախարարը կարևորել են ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում

Հունվարի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Տակակո Սուզուկիի հետ, տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը:
 
Կարևորվել են մշակույթի միջոցով փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, մարդկային շփումների աշխուժացումը, տնտեսական հարցերի օրակարգում առավել առարկայական քննարկումները և ճապոնական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ընթակառուցվածքային ծրագրերում (ճանապարհների, ջրամբարների կառուցում, «կանաչ քաղաքի» գաղափարին առնչվող ծրագրեր և այլն), ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում:
 
Հանդիպմանն ընդգծվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: