չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին

Հունիսի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հանին Սայեդի հետ: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից ուղարկված մարդասիրական օգնությանը, Լիբանանում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաև ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: