երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեսպան Աղաջանյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Դեսպան Աղաջանյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հոկտեմբերի 26-ին Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմն ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին։ Այս մասին տեղեկացնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:

«Նախարար Բիլստրյոմը վերահաստատել է Շվեդիայի շարունական աջակցությունը Հայաստանին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Շվեդիա երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները և ԵՄ շրջանակներում համագործացության խորացմանն առնչվող հարցեր։ Դեսպանը նախարար Բիլստյոմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: