չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեռևս պարզ չէ՝ կերկարացվի՞ արտակարգ դրության ռեժիմը թե՞ ոչ․ Ավինյան

Դեռևս պարզ չէ՝ կերկարացվի՞ արտակարգ դրության ռեժիմը թե՞ ոչ․ Ավինյան

Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են:  Այս մասին այսօր պարետատան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Որոշումը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերը»,- ընդգծեց նա։

Խոսելով երկրորդ պոտենցիալ ալիքի մասին Ավինյանն ասաց, որ անորոշություն կա։  «Այս առնչությամբ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան, որն ուղենիշային կլինի կառավարության գործողությունների համար: Այդ պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում»,- հայտնեց պարետը։

 

  • Կիսվել: