կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դեռ ժամանակը չէ. ՔՊ-ական պատգամավորը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին

Դեռ ժամանակը չէ. ՔՊ-ական պատգամավորը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, քանի որ, կարծում է՝ դեռ ժամանակը չէ:

«Չեմ շնորհավորել, որովհետեւ դեռ ժամանակը չի»,-ասաց նա:

Հարցին, թե երբ է ժամանակը գալու, նա պատասխանեց. «Երբ ժամանակը կգա, կասեմ»:

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել Արցախի ԱԺ-ի կողմից 22 կողմ 1 դեմ ձայներով: Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:

  • Կիսվել: