ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեռ հստակ հայտնի չէ՝ երբ և որտեղ կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը․ Աղաջանյան

Դեռ հստակ հայտնի չէ՝ երբ և որտեղ կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը․ Աղաջանյան

Հայաստանը եւ Թուրքիան կկարողանան պայմանավորվել երկու երկրների հարաբերությունները կարգավորման հատուկ բանագնացների հանդիպման վայրի շուրջ։ Այս մասին հունվարի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք պայմանավորվածություն, որ բանագնացների հանդիպումները չպետք է անցկացվեն երրորդ երկրներում:

«Այդ հարցը չի քննարկվել, բայց կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, որի շուրջ հնարավոր չէ համաձայնության գալ»,- ընդգծեց Աղաջանյանը։

Միաժամանակ, ըստ նրա, դեռ հստակ հայտնի չէ, թե երբ եւ որտեղ կկայանա հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ թուրքական կողմն առաջարկել է պաշտոնական Երեւանին երրորդ երկրներում հանդիպումներ չանցկացնել։ ԶԼՄ-ները հայտնել էին նաեւ Ստամբուլում մոտալուտ հանդիպման մասին։ Առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։

  • Կիսվել: