Դեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահ
Որպեսզի հաշվարկվի քաղաքական ուժերի ստացած մանդատները, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում, որ քաղաքական ուժի ճշգրիտ կողմ ձայները որքան են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջա, քանի՞ քաղաքական ուժ է անցնում խորհրդարան։
«Մինչև վերահաշվարկը չավարտվի, մինչև արդյունքները չամփոփենք, հստակ բան չենք կարող ասել։ Մանդատն ինչպե՞ս է հաշվարկվում. Օրենքն ասում է՝ շոեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101–ով, ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։ Մենք ճշգրիտ թվերը չունենք, ավելին, մենք չունենք, թե ի վերջո, 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե՞ երեք։ Որովհետեւ ընդհանուր կողմ ձայների պատկերը այդ հանգամանքով կարող է փոխվել»,–ասաց նա։
Նշենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
Սա նշանակում է, որ ԲՀԿ–ն չի անցնում շեմը և չի մասնակցելու մանդատների բաշխմանը։ Սակայն ԲՀԿ–ի ձայները շատ մոտ են 4 տոկոսին և եթե հասնեն 4 տոկոսի, ապա նա կմասնակցի մանդատների բաշխմանը և կհայտնվի ԱԺ–ում։



