հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դեմ էր, բայց մնաց պաշտոնակատար. Փաշինյանը խաբել է. մաս 74. «Ժողովուրդ»

Դեմ էր, բայց մնաց պաշտոնակատար. Փաշինյանը խաբել է. մաս 74. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր՝ իշխանության գալուց հետո, մի քանի անգամ է հրաժարական տվել ու ընտրվել: Այդ ընթացքում նա որեւէ անգամ չի լքել վարչապետի աթոռը՝ վարչապետին լիազորված բոլոր գործառույթները շարունակելով իրականացնել արդեն որպես գործադրի ղեկավարի պաշտոնակատար: 2018-ի իշխանափոխության օրերին (ապրիլի 25-ին), երբ դեռ նա ուսապարկով ու ձեռքը վիրակապած էր հարթակից ելույթ ունենում, հայտարարում էր. «Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում գործող ոչ մի պաշտոնյա չկա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են համարվում»:

Նույն օրն ու էլի նույն հարթակից ընդդիմադիր Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Վերոնշյալ հայտարարությունից ուղիղ երեք տարի անց (ի դեպ, նույն օրը՝ ապրիլի 25-ին) նույն Նիկոլ Փաշինյանը հերքում էր ինքն իրեն՝ ասելով, թե հրաժարական տալով վարչապետի պաշտոնից՝ այս ընթացքում շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ ենթադրվող ամբողջ ծավալով: Վարչապետի աթոռին անգամ մեկ րոպեով հրաժարական չտվող Փաշինյանը, փաստորեն, կառավարության կաբինետի ղեկավարի հրաժարականի մասին իրարամերժ հայտարարություններով հերթական անգամ ստել է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: