շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ գերիների ու տեղահանվածների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ՌԴ ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ. Բաբաջանյան

Հայ գերիների ու տեղահանվածների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ՌԴ ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ. Բաբաջանյան

Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ դեմ է քվեարկել մի քանի սերբ:

՛՛Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել:

Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:

P.S.
Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին՛՛,-նշել է պատգամավորը:

 

  • Կիսվել: