երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Դեմ եմ այս մակարդակի և այս ծավալի կալանավորումներին, լավագույն լուծումը չէ․ Դավիթ Տոնոյան

Դեմ եմ այս մակարդակի և այս ծավալի կալանավորումներին, լավագույն լուծումը չէ․ Դավիթ Տոնոյան

Ես կարծում եմ, որ բոլոր կալանավորումները պետք է լինեն համաչափ իրավիճակին, ես դեմ եմ այս մակարդակի և այս ծավալի կալանավորումներին, որովհետև ինքս անցել եմ այդ ճանապարհով և չեմ կարծում, որ դա լավագույն լուծումն է նախաքննության կամ դատաքննության ընթացքում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանությյան նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո ընդդիմադիր առաջնորդների կալանավորումներին։

«Ինչ վերաբերում է ընտրությունների փուլին, ինձ համար ամենացավալին եղել է զինվորականների անունը շահարկելը զորամասերի ընտրությունների հետ կապված։ Այդ ամեն ինչը կարելի էր շատ ավելի հանրային ու մատչելի բացատրել, թե ինչու է այդպես եղել,։ Իհարկե, հաստատ կան մեղավորներ, ես ինչքան գիտեմ՝մ նախաքննություն է իրականացվում այդ հարցի շուրջ»,–ասաց նա։

Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Տոնոյանն ասաց. «Ես բարձր եմ գնահատում եկեղեցու դերը զինված ուժերում, բարձր եմ գնահատում գնդերեցների ծառայությունը զինված ուժերում։ Այն ինչ հիմա կատարվում է, ինձ համար դեռևս ես դրան բացատրություն չեմ գտել»։

Ինչ վերաբերում է նրան, որ վերջերս մի շարք պաշտոնանկություններ եղան, մասնավորապես, ռազմական ոստիկանության ղեկավար նշանակվեց Արամ Հովհաննիսյանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարող գնահատական տալ, ռազմական ոստիկանության գործունեությանը հիմա շատ դժվար է գնահատելը, միգուցե հաջողի Արամ Հովհաննիսյանը։

Իսկ պաշտպանության նախարարի խորհրդականների ազատումը կարծում եմ՝ կապված չէ նրա հետ, որ նրանք պատերազմի մասնակիցներ են եղել։ Ինչ-որ ժամկետներ են լինում, ինչ-որ թարմացումներ են լինում, նոր խնդիրներն են առաջանում և կարծում եմ նախարարը իրավունք ունի իր խորհրդականներին փոփոխելու։ Այդպես չի, որ ընդմիշտ պետք է նույն խորհրդականները մնան»։

  • Կիսվել: