ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս․ ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

Դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս․ ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի ընտրության հարցը:

Թեկնածուն հայտարարեց, թե 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի ո Արցախի համար ծանր է եղել. պատերազմ ու համավարակ էր:

«Ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվեցին մինչև 2021 թվականի կեսը. 2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեցին համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Հատկապես, էական աճ գրանցվեց էներգակիրների ու պարենային ապրանքների գծով», - ասաց նա:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8 տոկոսի, եվրագոտում՝ 5 տոկոսի, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի:

«Հայաստանում ևս առաջացան որոշակի ռսիկեր գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում ՀՀ կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով», - ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ ի տարբերություն ՀՀ պատմության մեջ տեղի ունեցած այլ ճգնաժամերի, կապիտալի արտահոսքի, ֆինանսական շուկաների ցնցումների ու գնաճային սպասումների, ապախարսխման դեպքեր այս անգամ չգրանցվեցին:

Նրա խոսքով՝ պատերազմի պարագայում, սակայն, դրսևորվել են ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում:

«Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով. Ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս», - նշեց Խաչատրյանը:

Դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս՝ վերադառնալով պատմականորեն բարձր՝ 9,6 տոկոս մակարդակից նոյեմբերի դրությամբ:

  • Կիսվել: