երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեկտեմբերի 28-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Դեկտեմբերի 28-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, որսագողության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

  • Կիսվել: