երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեկտեմբերի 18-ին գերեվարված սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներին վերադարձրել ենք առանց նախապայմանների. վարչապետ

Դեկտեմբերի 18-ին գերեվարված սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներին վերադարձրել ենք առանց նախապայմանների. վարչապետ

Դեկտեմբերի 18-ին գերեվարված սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 20-ին ՌԴ միջնորդությամբ գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին ադրբեջանական կողմին հանձնելուն։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք վերադարձրել ենք առանց նախապայմաններին, որեւէ բանի դիմաց չենք վերադարձել, որովհետեւ չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մեր լիարժեք հավատարմությունն ենք ի ցույց դրել միջազգային նորմերին»:

 

  • Կիսվել: