երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան

Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։

Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն սկսվել էր առավոտյան 07:00-07:10–ի սահմաններում, սակայն առանձնապես ոչինչ չեն արել։

«Անակնկալ չկա այս առումով, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է․ այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, չնահանջելու, չկզելու հետ։ Այս ամենին մենք պատրաստ էինք, և սա առաջին անգամը չէ»,– ասաց Լևոն Քոչարյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների վարած քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։

 

  • Կիսվել: