հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Դավիթ Սանասարյանն Արսեն Թորոսյանին անակնկալ հարցեր ունի  տալու

Դավիթ Սանասարյանն Արսեն Թորոսյանին անակնկալ հարցեր ունի տալու

ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը անակնկալ հարցեր ունի առղջապահության նախարար Արսեն  Թորոսյանին տալու, երբ նա որպես վկա ներկայանա հարցաքննության։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներ հետ զրույցում ասաց Սանասարյանը։ 

Հիշեցնենք՝  Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելուն, Սանասարյանն ասաց. «Սրա մասին ես վաղուց ասել եմ, ասել եմ, որ սա անընդունելի է։ Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, աշխատակիցներիս կհանձնարարեի, չէի թողնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուսումնասիրել եւ տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար եւ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կքնում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է. այստեղ Դատախազությունն էլ անելիք ունի»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ակտիվությանը և նախկին ղեկավարների հետ հանդիպելու վերաբերյալ հայտարարություններին, Սանասարյանն ասաց․

«Քաղաքականության մեջ մի սկզբունք կա՝ սկզբունք ունենալն է, ես նորակոչիկ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ սկզբունքը պահել, եթե մարդը նախ հայտարարում է, որ մարդիկ կոռուպցիոներ են, կաշառք են վերցրել և այլն, հետո ասում է՝ կհամագործակցի նրանց հետ, ես կարծում եմ այդ մարդը իր քաղաքական ուժով խնդիր ունի ժողովրդի հետ»։

Լրագրողների հետ զրույցում Սանասարյանն անդրադարձավ նաև նախորդ իշխանություններին՝ նշելով, որ նրանք ռևանշի են գնում։

«Մերժված Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացել է, ես իրենց գործելաոճը բնութագրում եմ ոհմակային գործելաոճ, տեսնում են, որ խնդիր գոյություն ունի պետության հետ, այսինքն՝ կա համաճարակային իրավիճակ, որը բոլորին կարող է սպառնալ, այդ պահին իրավիճակից օգտվում են, կեղծ լուրեր են տարածում ու փորձում են մարդկանց մեջ հիասթափություն առաջացնել։ Պարզ է, որ նախորդ հանցավոր ռեժիմը, որին ժողովուրդը մերժել է, փորձում է վերադառնալ»,- ասաց նա։

 

  • Կիսվել: