ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից

Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2022 թվականի հունվարի 31-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2022 թվականի հունվարի 31-ից Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-նշված  է կարգադրության մեջ:

  • Կիսվել: