Դավաճանություն է, որովհետև ինքը մեր կապավորն է եղել, իրեն ասվել է այն, ինչ-որ պետք է ինքը լսեր ու գնար փոխանցեր. Վլադիմիր Գասպարյանը՝ Վալերիյ Օսիպյանի մասին
Հանգուցյալների մասին չեմ խոսում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով ՀՀ մեկ այլ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե 2018-ին ինքն ասել է՝ մի բան ձեռնարկենք, բայց նա ասել է՝ ամեն ինչ հսկողության տակ է, մի՞թե սա դավաճանություն չէ:
«Դավաճանություն է, որովհետև ինքը մեր կապավորն է եղել, իրեն ասվել է այն, ինչ-որ պետք է ինքը լսեր ու գնար փոխանցեր: Դուք ստիպում եք որ խոսեմ, ես չէի ուզում Օսիպյա՛ն, ինձ ստիպեցին»,- ասաց նա:
Հարցին էլ՝ մեղմացե՞լ են նրա գնահատականներն իշխանությունների հանդեպ, նա արձագանքեց.
«Նե՞րվ եք թողել: Երբ մարդ մի քիչ հիվանդ է լինում, այն եռանդը չի ունենում»:



