երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դատավորների հետ Փաշինյանի հանդիպումը դատական իշխանության վրա ճնշում չէ. պատգամավոր

Դատավորների հետ Փաշինյանի հանդիպումը դատական իշխանության վրա ճնշում չէ. պատգամավոր

Հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին ի պատասխան՝ առաջարկեց այդ հարցով դիմել անձամբ վարչապետին:

Անդրադառնալով հարցիին, թե պատգամավորին ի՞նչ է հայտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ որոշ դատավորների՝ օրեր առաջ կայացած հանդիպումից, Բաղդասարյանն ասաց․ ՛՛Գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները պարբերաբար հանդիպում են, եթե չեք նկատել, Ձեր գործընկերներին հարցրեք, որ մեր սենյակներում պարբերաբար մենք հանդիպումներ ենք ունենում դատական իշխանությունների հետ՛՛։

Լրագրողների ճշգրտող հարցին, թե խնդիրն այն է, որ հանդիպման վերաբերյալ տեսանյութից պարզ է, որ հստակ գործերի մասին է հանդիպումը եղել, ինչպես օրինակ՝ Արարատ Միրզոյանի վրա հարձակման գործից, և թե ճի՞շտ է, երբ  վարչապետն իր մոտ է հրավիրում դատավորներին եւ խոսում է կոնկրետ գործերից ու  հարցնում՝ նորմա՞լ է, որ այս գործով այսքան մարդ կա ներգրավված եւ այլն, պատգամավորը պատասխանեց. ՛՛Գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով դա պաշտպանված է, եթե Հանրապետության նախագահը, վարչապետը կամ էլ բարձրաստիճան պաշտոնյան խախտեն մարդու անմեղության կանխավարկածը, տվյալ անձը կարող է դիմել Եվրոպական դատարան եւ այդ փաստն արձանագրվի։ Այն, ինչ դուք ներկայացնում եք, դա դատական փուլում չէ, վարչապետն իրավասու է որոշակի գործով տեղեկություն ստանալ որպես գործադիր իշխանության ղեկավար, այդ թվում՝ ես, դուք՛՛:

Նրա խոսքով՝ եթե փաստաբանը շահագրգռված է այդ խնդրով, պետք է ասի, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է եւ համամապատասխան դիմում ներկայացնի դատարան։ Իսկ հարցին, թե դա արդյոք ճնշու՞մ չէ դատավորների վրա, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ այդ նույն դատավորների հետ բազմաթիվ անգամներ եղել է, որ հրավիրել են իրենց նիստերին, քննարկմանը, աշխատանքային հանդիպում են ունեցել և այլն

 

  • Կիսվել: