կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Դատավորի գործունեության հիմքում ընկած է ապաքաղաքականացվածության սկզբունքը․ Լիանա Հակոբյանը՝ Ագնեսա Խամոյանին

Դատավորի գործունեության հիմքում ընկած է ապաքաղաքականացվածության սկզբունքը․ Լիանա Հակոբյանը՝ Ագնեսա Խամոյանին

Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածն ամրագրում է դատավորի գործունեության հետևյալ սկզբունքը՝ գործունեության հիմքում ընկած ապաքաղաքականացվածության սկզբունքը։ Այս մասին այսօր հայտարարեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Լիանա Հակոբյանը՝ անդրադառնալով դատարանների շրջափակման մասին Փաշինյանի հայտնի հայտարարությանը։

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը Հակոբյանին, մասնավորապես, հարց ուղղեց․

«2019 թվականի մայիսի 20-ին գործադիրի ղեկավարը ազդարարեց հայկական հեղափոխության 2-րդ ամենակարևոր փուլի մեկնարկը` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերը և ելքերը: Այդ ժամանակ լինելով դատական իշխանության ներկայացուցիչ ինչպիսի՞նն էր ձեր արձագանքը՝ դրական, բացասական, անտարբեր էիք»:

Դատավորը, պատասխանելով հարցին, ասաց․

«Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածն ամրագրում է դատավորի գործունեության հետևյալ սկզբունքը՝ գործունեության հիմքում ընկած ապաքաղաքականացվածության սկզբունքը: Այս սկզբունքի լույսի ներքո՝ գնահատելով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ներկայիս ընթացակարգը, իմ կարծիքով՝ խոցելի է, դա պայմանավորված է նրանով, որ ապաքաղաքականացված մարմնում ընտրվող թեկնածուն հանդես է գալիս քաղաքական մարմնի առջև: Այստեղ գալուց առաջ, ես որոշում եմ կայացրել՝ ձեռնպահ մնալ բոլոր այն հարցերին պատասխանելուց, որոնք իրենց բնույթով քաղաքական են»,-ասաց դատավորը:

 

  • Կիսվել: