հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի և նրա մամուլի խոսնակի

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի և նրա մամուլի խոսնակի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին։

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանը կայացրել է հունիսի 12-ին։

 
 
 

  • Կիսվել: