շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը որոշեց՝ Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի եւ մյուսների գործով նիստերը կանցակցվեն դռնփակ

Դատարանը որոշեց՝ Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի եւ մյուսների գործով նիստերը կանցակցվեն դռնփակ

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը որոշում է կայացրել, որ հետայսու տեղի ունեցող դատական նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով, չնայած որ բոլոր մեղադրյալները պնդում էին՝ նիստերը դռնբաց անցկացնելու որոշում ընդունվեր։

Մեղադրյալների պաշտպանները հակված են կարծել, որ նիստը դռնփակ անցակցնելու որոշումը միտում ունի հանրությունից թաքցնելու այն փաստը, որ մեղադրական եզրակացություններն այդպես էլ մնացել են անապացույց և գորոծով անցնող անձանց մեղքը նախաքննական փուլում որևիցէ կերպ չի ապացուցվել։

Պաշտպանները նաև նշում են, որ բացարձակապես անհիմն են դատախազության այն պնդումները, որ նիստերը դռնփակ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանովորված է գործի գաղտնիությամբ, որովհետև արդեն իսկ նախաքննական փուլում բոլոր գաղտնի տվյալները՝ այդ թվում դատախազության և նախաքննական մարմնի տարբեր պաշտոնյանների կողմից հրապարակվել են, և այլևս որևէ տվյալ, որը գաղտնիություն է պարունակում գործում առկա չեն։

  • Կիսվել: