երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դատարանը չի ընդունել Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի

Դատարանը չի ընդունել Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի

Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել: Այս մասին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սկանդալ.

Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել:

Սորոսականների սիրելի հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետև (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր....

Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդը այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից:
#Սկոլիոզմեն»:

 

 
 
 

  • Կիսվել: