հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Դատարանը այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Դատարանը այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ. Սամվել Կարապետյանի փաստաբան

«Դատարանը այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ. դատարանի ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը։ 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

  • Կիսվել: