հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու հարցեր են քննարկվել. ՆԳ նախարարն ընդունել է Կանադայի պատվիրակությանը

Դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու հարցեր են քննարկվել. ՆԳ նախարարն ընդունել է Կանադայի պատվիրակությանը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳ նախարարությունը:
 
Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության, այդ թվում՝ անչափահասների հանցավորության շարժընթացին՝ քննարկման առարկա դարձնելով հարցեր, որոնք վերաբերում են անչափահասների կողմից հանցանքի կատարմանը, նրանց ազատազրկմանն ու վերասոցիալականացմանը: 
 
ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների համատեքստում Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը մանրամասնել են իրենց ենթակայությամբ գործող՝ համապատասխանաբար Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման աշխատանքները, ինչպես նաև այդ ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունները:
 
Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արտահայտել է իր պատրաստակամությունն՝ աջակցության ու փորձի փոխանակման առումով: 
Քննարկման առարկա են դարձել դատապարտված անչափահասների վերասոցիալականացման ու հասարակական կյանքին վերաինտեգրմանը վերաբերող հարցեր:
 
Քննարկվել են նաև դատարաններում խափանման միջոցների ընտրության կամ ազատազրկման ձևով պատժի նշանակման քննարկման ժամանակ Դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու վերաբերյալ հարցեր:  
 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: