շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատապարտում ենք իշխանությունների ակնհայտ ապօրինի գործողությունները գործող քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների նկատմամբ․Օհանյան

Դատապարտում ենք իշխանությունների ակնհայտ ապօրինի գործողությունները գործող քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների նկատմամբ․Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների կալանավորումներին:

Նա հայտարարեց, թե ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ ակնհայտ բռնատիրության ձգտող Հայաստանի իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավոր, իշխանության բազմաթիվ քննդատաողներ:

«Երեկ առանց իրավական նոր հանգամանքերի ի հայտ գալու՝ կրկին կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, մենք դատապարտում ենք իշխանությունների ակնհայտ ապօրինի գործողությունները գործող քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների նկատմամբ», - ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը:

Սեյրան Օհանայնն ասաց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնում են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի», - նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: