շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Դատապարտելի իրողություն է տեղի ունեցել․ Բաբաջանյանը՝ դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոցի մասին

Դատապարտելի իրողություն է տեղի ունեցել․ Բաբաջանյանը՝ դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոցի մասին

Երեկ երկոյան շատ դատապարտելի իրողություն է տեղի ունեցել․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Սա ոտնձգություն է ոչ միայն և ոչ այնքան առանձին վերցրած դատավորի, որքան Հայաստանի դատական համակարգի, արդարադատության գաղափարի նկատմամբ ընդհարնապես։ Պետությունը պարտավոր է խստագույնս սրան արձագանքել և համարժեք իրավաքրեական գնահատական տալ տեղի ունեցածին՝ ուղերձ հղելով առ այն, որ դատական համակարգն ամբողջությամբ և դատավորներն առանձին-առանձին հատուկ պաշտպանության տակ են, պետության պաշտպանության տակ են»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ-ն խստորեն պետք է դապարտի այդպիսի իրադարձությունները։

  • Կիսվել: