կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դատախազությունը Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ Խաժակյանի հայտարարությունը ուղարկել է Ոստիկանություն

Դատախազությունը Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ Խաժակյանի հայտարարությունը ուղարկել է Ոստիկանություն

Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին InfoPort-ի հարցին ի պատասխան հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ մինչ այդ Խաժակյանը բողոքել էր, որ դատախազությանը հասցեագրված իր հանցագործության մասին հաղորդումը 3 օր է մնում է անպատասխան։

Խոսքը մասնավորապես գնում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդում եղած ժամանակ նրան փոխարինել է առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ինչը օրենքով թույլատրելի է։ Սակայն վերջինս այդ ժամանակահատվածում մեկնել է գործուղման և այդ ընթացքում քաղաքապետին փոխարինել է նրա տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչը օրենքի խախտում է (ըստ օրենքի քաղաքապետին կարող է փոխարինել միայն նրա առաջին տեղակալը)։ 

Հայկ Սարգսյանը ոչ միայն փոխարինել է Մարությանին, այլև այդ ժամանակահատվածում ստորագրել յոթ տասնյակից ավել որոշումներ, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Հենց այս հարցով է Խաժակյանը դիմել դատախազություն։

  • Կիսվել: