կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դանակահարություն Երևանում (տեսանյութ)

Դանակահարություն Երևանում (տեսանյութ)

Դեկտեմբերի 4-ին, կեսգիշերին մոտ, բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Այս հանգամանքը բարդացրեց իրավապահների աշխատանքը, սակայն բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին, և դեպքից կարճ ժամանակ անց արդյունք գրանցվեց։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ տղամարդուն վիճաբանության ընթացքում դանակահարել է 18-ամյա մի երիտասարդ։
Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց հանցագործության գործիք դանակը։

Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: