կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ 65 տարին լրանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի լիազորությունները համարել դադարած»,– ասվում է ԲԴԽ որոշման մեջ։

Տիգրան Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր ընտրվել 2021-ի հուլիսի 7-ին:

  • Կիսվել: