չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քարտուղարի լիազորությունները

Դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քարտուղարի լիազորությունները

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները դադարեցնելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝

2021 թվականի փետրվարի 8-ից դադարեցնել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները»,– ասվում է որոշման մեջ։

  • Կիսվել: