ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դա Հայաստանի ներքին հարցն է, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու. Արմեն Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին

Դա Հայաստանի ներքին հարցն է, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու. Արմեն Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին

Կքանդե՞ն արդյոք «Նեմեսիսի» հուշարձանը, թե՞ ոչ՝ Հայաստանի ներքին հարցն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի:

Հարցին՝ իշխանությունը կհանի՞ արձանը, նա հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում, ես որեւէ բան չունեմ ասելու այդ հարցով»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի հուշարձանը։

«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», - ասել էր Չավուշօղլուն։

  • Կիսվել: