հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դա ամենակարևոր իրադարձություններից մեկն է. Զախարովան՝ եռակողմ հայտարարության մասին

Դա ամենակարևոր իրադարձություններից մեկն է. Զախարովան՝ եռակողմ հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու այդ հարցում Ռուսաստանի դերակատարմանը:

«Դա ամենակարևոր իրադարձություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանային ենթատեքստում, այլև՝ համաշխարհային: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցածը համարում եմ կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ակնհայտ է: Ցանկանան թե ոչ՝ աշխարհում ճանաչում են Ռուսաստանի ներդրումն ու դերակատարումը: Հրաշքների և իրականության մեջ կա շատ կարևոր հատված՝ դա աշխատանքն է: Եվ հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունն ու սերն են այն բանի երաշխիքը, որ հրաշքները մինչև վերջ կյանքի են կոչվելու:

Եռակողմ հայտարարության հետևում հսկա աշխատանքն է, և դրա իրականացումն էլ կապված է այն հսկա աշխատանքի հետ, որն այժմ իրականացնում են մեր խաղաղապահները՝ ցամաքում, դիվանագիտական հարթակում՝ մեր դիվանագետները և միջազգային կազմակերպությունները: Դեռևս համալիր հսկա աշխատանք կա իրականացնելու»,-մասնավորապես նշել է նա:

 

  • Կիսվել: