հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները

COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները

ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները հերթական նիստին ընդառաջ, նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ աշխատանքային շրջայց իրականացրեցին «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Շրջայցի ընթացքում ներկայացվեցին արդեն իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա փուլերի ժամանակացույցն ու հիմնական ուղղությունները։

Կարևոր էր տեղում գնահատել պատրաստության ընթացքը և համոզվել, որ բոլոր գործընթացներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և պատշաճ որակով։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Իրականացվող աշխատանքների հետևողական իրականացման շնորհիվ Հայաստանը լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը։

  • Կիսվել: