COP-ը հերթական անգամ անցկացվում է ավտորիտար ռեժիմի պայմաններում, որը խախտում է մարդու իրավունքները հայերի նկատմամբ. Թունբերգ
WCOOP 29-ի նախաշեմին, որը տեղի կունենա Ադրբեջանում, էկոակտիվիստ Գրետա Թունբերգը խիստ քննադատությամբ է հանդես եկել Բաքվի հասցեին, գրում է լրագրող Ռասմուս Կանբեկը:
՛՛Մենք չենք կարող թույլ տալ, որ COP-ը կառավարությունների կողմից օգտագործվի որպես հարթակ՝ իրենց ՛՛մաքրելու՛՛ եւ անպատժելի, դաժան եւ ռեպրեսիվ պահվածքի համար պատժից խուսափելու նպատակով՛՛,-հայտարարել է Թունբերգը:
Նա ընդգծել է, որ հերթական անգամ կլիմայական գագաթաժողովն անցկացվում է ավտորիտար ռեժիմի պայմաններում, որը խախտում է մարդու իրավունքները ինչպես երկրի ներսում, այնպես էլ հայերի նկատմամբ, և որը կախված է կեղտոտ հանածո վառելիքի արտահանումից և հուսահատորեն փորձում է ճնշել փոփոխությունների ձգտող ձայները:
Բացի այդ՝ Թունբերգը հայտարարել է, որ բոլոր քաղբանտարկյալներն Ադրբեջանում պետք է ազատ արձակվեն։