երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան

Չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստան»-ի առաջին մասնակցությունը քաղաքային ավագանու նիստին արձանագրեց հետևյալ խնդիրը՝ կառավարության որդեգրած՝ չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երևանի քաղաքապետարան։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի չզեկուցվող հարցերին։

«ՔՊ խմբակցության մոտեցումը, որ այս անգամ ընդառաջում ենք, հետո կտեսնենք ոնց կլինի, ընդունելի չէ։ Պետք է ֆիքսենք, որ բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձաժողովներում ինչ եզրակացության են եկել։

Եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնրդվում, ապա հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը պետք է ավտոմատ համարեն ընդունված, էլ հավաքվում ենք ինչ անենք»,- ասաց նա։

Մանուկ Սուքիասյանը նշեց, որ խմբակցությունը կողմ կքվեարկի բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու հարցին։

  • Կիսվել: