կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Չթողնենք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան». Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց

«Չթողնենք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան». Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը՝ հունիսի 13-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները շրջեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։

Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից.

«Ես ամենաթանկն եմ տվել Հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը: Հունիսի 20-ին որոշվելու է մեր երկրի ապագան: Ես Ձեզնից մի բան եմ խնդրում, որ Դուք գնաք ընտրություններին և չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան»:

  • Կիսվել: