ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Չորս ժամ տևած հանդիպմանը Սերժ Սարգսյանը անդրադարձել է իր օրոք ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին

Չորս ժամ տևած հանդիպմանը Սերժ Սարգսյանը անդրադարձել է իր օրոք ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6–ին «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում: Դպրոցի մասնակիցներից բացի, հանդիպմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ և Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված գործիչներ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հայտնում են, որ երեկոյան մեկնարկած և մոտ չորս ժամ տևած հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նախ համառոտ անդրադարձել է իր պաշտոնավարման տարիների ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին:

Այնուհետև, հանդիպման օրակարգով նախատեսված թեմատիկ բաժանումների համաձայն, Սերժ Սարգսյանը լսարանին  ներկայացրել է հարևան պետությունների հետ ՀՀ հարաբերությունների, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնության («Ֆուտբոլային» դիվանագիտություն») վերաբերյալ:

Բանախոսության ընթացքում ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է դպրոցի  մասնակիցներին և հրավիրված փորձագետներին հետաքրքրող հարցերին։

 

  • Կիսվել: