երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չորս տարվա ընթացքում ՀՀ նախագահը լուռ աջակցել է այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին. Վարդևանյան

Չորս տարվա ընթացքում ՀՀ նախագահը լուռ աջակցել է այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին. Վարդևանյան

Այս 4 տարիների ընթացքում հանրապետության նախագահն, ըստ էության, այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին։

«Փաստացի այս 4 տարիները ցույց տվեցին, որ հանրապետության նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելու այդ լիազորությունները։ Հանրապետության նախագահի ինստիտուտը կարող էր բավականին լուրջ կայանալ։ Համեմատական անցկացնեմ, որ ավելի լավ պատկերացնեք. նախագահի լիազորություններն ավելի շատ են, քան Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները։ Տեսել եք, թե ինչպիսի արդյունավետությամբ է գործում ՄԻՊ ինստիտուտը՝ ի պատիվ Արման Թաթոյանի, բայց նաև տեսել եք, թե ինչքան իներտ և պասիվ է հանրապետության նախագահի ինստիտուտը», - ասաց Վարդևանյանը։

  • Կիսվել: