հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը. Թորոսյան

Չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը. Թորոսյան

Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության անդամ Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ այսօր իշխող կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք:

Նիկոլ Փաշինյանը նաև ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությունը կընդունվի:

 

  • Կիսվել: