երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չնայած տարբեր կողմից հնչող քամահրանքներին՝ Արմաղանյանը այն եզակի դատավորներից է, որ խիզախաբար կռվել է 44-օրյա պատերազմում

Չնայած տարբեր կողմից հնչող քամահրանքներին՝ Արմաղանյանը այն եզակի դատավորներից է, որ խիզախաբար կռվել է 44-օրյա պատերազմում

1in.am. Մամուլում երկու օր է դատավոր Դավիթ Արղամայանին որոշ շրջանակներ փորձ են անում ներկայացնել որպես թմբուկ խփող: Հիշեցնենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Դավիթ Արղամանյանին:

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել մի բնութագիր, որով պարզ է դառնում` դատավոր Արղամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և որպես վաշտի հրամանատր աչքի ընկել առանձնակի քաջությամբ և արիությամբ:

Ստորև ներկայացնում ենք այդ բնութագիրը` առանց խմբագրական միջամտության.

Հիշեցնենք, որ Տրվում է 22-րդ ՀԲՇՄ 4-րդ մարտարշավային գումարտակի մարտական գործողություններին մասնակցած ներքոհիշյալ անձնակազմին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում 22-րդ ՀԲՇՄ 4-րդ մարտարշավային գումարտակը մասնակցել է մի շարք մարտական գործողությունների և պաշտպանել հայրենիքը արիաբար:

Մասնավորապես՝ նշված գումարտակի մարտիկները 2020թ. հոկտեմբերի 7-ից կոչված են եղել Հայրենիքի պաշտպանությանը: Հոկտեմբերի 26-ին գումարտակր մեկնեյ է Շուշի քաղաք, որտեղ էլ մասնակցել է Քարին տակի, Շուշիի և Շոշի ինքնապաշտպանական գործողություններին: Գումարտակի մարտիկների ջանքերով, նոյեմբերի 10-ին, Շուշի քաղաքի և Շոշ գյուղի ճանապարհից, թշնամու կողմից զավթած տարածքից դուրս է բերվել 1 միավոր ԲՄՊ 2 մակնիշի զրահատեխնիկա, ինչպես նան 1 միավոր ՈւԱԶ մանթեր մակնիշի տրանսպորտային միջոց և 1 միավոր Ֆորղ Տրանզիտ մակնիշի տրանսպորտային միջոց:

Առանձնակի քաջությամբ և արիությամբ աչքի են ընկել վաշտի հրամանատար Դավիթ Արղամանյանը ն դասակի հրամանատար Ներսես Մանուկյանը: Վերջիններիս կողմից ցուցաբերած բարձր հրամանատարական ունակությունների շնորհիվ գումարտակը ոչ մի զոհ չի տվել:

Մարտական գործողությունների արդյունքում գումարտակը ունեցել է ընղհանուր 9 վիրավոր:

Հոկտեմբերի 29-ին գումարտակի 87 հոգանոց անձնակազմը մեկնել է Բարին տակի ուղղությամբ: Անձնակազմի մեծ մասը՝ 52 հոգի հայտնվել են հրետակոծության ներքո, որի արդյունքում ոչնչացվել են նրանց տեղափոխող մեքենաները: Նշված անձնակազմից ունեցել են 3 հոզի վիրավոր: Գումարտակի մնացած մասը՝ 35 հոգի, դիրք է զբաղեցրել Քարին տակից Սղնախ տանող հատվածում, որտեղ ենթարկվել են ռմբակոծությւսն և նշված անձնակազմի զբաղեցրած դիրքը՝ անտառը ռմբակոծվել և վառվել է ֆոսֆորային հրթիռներով: 35 հոգանոց անձնակազմից ոչ ոք չի տուժել:

Նոյեմբերի 4-ի առավոտյան գումարտակից 4 հոգի՝ Ներսես Մանուկյանի ղեկավարությամբ մասնակցել են Շուշի Քարին տակ խաչմերուկի ինքնապաշտպանությանը:

Նոյեմբերի 5-ի երեկոյան վաշտը Շուշիի ներսում հայտնվելով շրջափակման մեջ, նշված անձանց անմիջական ղեկավարության շնորհիվ կռվել է մինչև վերջին փւսմւիուշտր՝ թշնամու կենդանի ուժին պատճառելով զգալի կորուստներ: Հրամանատարական ճիշտ և գրագետ ղեկավարման շնորհիվ վաշտը կարողացել է ճեղքել և ղուրս գալ շրջափակումից:

Մասնավորապես, Դավիթ Արղամանյանը, իր հրամանատարության տակ գտնվող 13 հոգանոց անձնակազմով և Շուշիի պաշտպանության Բերդ 3-ը, Հովիկ Համբարձումյանի ղեկավարությամբ, վերջինիս կառուցած դիրքերում հայտնվելով շրջափակման մեջ, թիկունքից՝ Շուշի քաղաքի ներսից մոտեցող թշնամական հատուկ նշանակության դիվերսիոն 400-450 հոգանոց խմբի համար ստեղծել է ծուղակ. խմբից 8 հոզի, Ներսես Մանուկյանի ղեկավարությամբ մտել է մարտի մեջ, ստեղծելով տպավորություն, որ դիրքում այլ անձնակազմ չկա, իսկ Դ. Արղամանյանի ղեկավարած 5 հոգանոց խումբը մարտի մեջ չի մտեյ շուրջ 1 ժամ՝ թույլ տայով թշնամական խմբին շրջանցել Ն. Մանուկյանի խումբը, մոտենալ դիրքին ընդհուպ մինչև 20-30 մետր հեռավորություն, և հայտնվել երկու խմբերի միջանկյալ հատվածում: Գործողությունը կատարելուց հետո Ն. Մանուկյանր դուրս է եկել խրամատից, զբաղեցրել ավելի բարենպաստ, սակայն անպաշտպան դիրք և Դ. Արղամանյանի 5 հոգանոց խմբի հետ միաժամանակ, կենտրոնացված կրակի միջոցով ոչնչացրել են ծուղակում հայտնված թշնամական խմբին՝ պատճառելով զղալի կորուստներ ե ոչնչացնելով թշնամական խմբի մեծ մասը: Գործողությունը կատարելուց հետո 22-րղ ՀԲՇՄ 4-րդ մարտարշավային գումարտակի 13 հոգանոց անձնակազմը և Հովիկ Համբարձումյսւնի ղեկավարած 5 հոգանոց խումբը՝ լինելով շրջափակման մեջ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը և կանխատեսվող հարձակման հնարավոր ուղղությամբ ճեղքել է շրջափակումը:

Նոյեմբերի 7-ին, կրկին նշված անձանց ղեկավարման շնորհիվ, գումարտակի մնացած զինվորները՝ թվով 55, ինչպես նաև նրանց միացած 10 ժամկետային զինծառայողներ, կարողացել են ճեղքել շրջափակումը և առանց զոհ տալու դուրս գալ թշնամու կողմից ամբողջովին վերահսկվող և գրավված տարածքից:

Նոյեմբերի 7­ից 10-ը Դ.Արղամանյանի և Ն.Մանուկյանի ղեկավարած խումբը՝ թվով 19 հոգի մեկնել են Շոշ գյուղ և մասնակցել Շոշ գյուղի ինքնապաշտպանությանը:

Նոյեմբերի 10-ին գումարտակը վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:

Գումարտակի անձնակազմից իրենց քաջությամբ և Հայրենիքի նվիրումով աչքի են ընկել ջոկի հրամանատար Բենիամին Մաթևոսյանր, Կարեն Աբրահամյանը, Դավիթ Հովսեւիյանը, Սարգիս Պողոսյանր, Զավեն Գևորգյանը, Սուրեն Սահակյանր և Արման Նազարյանը:

Ծառայության ողջ ընթացքում դասակի հրամանատար Ներսես Մանուկյանը դրսևորել է անմնացորդ նվիրում Հայրենիքի և զինակից ընկերների նկատմամբ: Հաշվի չառնելով թշնամու կողմից անդադար ռմբակոծությունը Ն.Մանուկյանը իր անձնական մեքենայով կազմւսկերպել է հիվանդների և վիրավորների տեղափոխումր, ապահովել է գումարտակր սննդով և զինամթերքով, հարկ եղած դեպքում կազմակերպեյ ջոկատների տեղափոխումր մարտի դաշտ, կամ հակառակը: Նշված մեքենան ոչնչացվել է նոյեմբերի 5-ին թշնամու հրետակոծման արդյունքում:

Շուշիի շրջանի ջոկատի (Բերդ – 3) հրամանատար` Հովիւկ Համբարձուման (ստորագրություն)

Շուշիի գումարտակի հրամանատար Ալեքսանղր Գրիգորյան (ստորագրություն)

Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյան (ստորագրություն)

 

  • Կիսվել: