շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
 Չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն․ Ստեֆան Սեժուրնե

Չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն․ Ստեֆան Սեժուրնե

Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, և Հայաստանը դրանցից մեկն է։ Իմացեք, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա։  Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Չնայած սպառնալիքներին, չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն, փուլ առ փուլ առաջ է գնում», - ասաց Սեժուրնեն՝ շեշտելով, որ սա է պատճառը, որ Ֆրանսիան աջակցում է նաև Ուկրաինային։
 

Նա նաև շեշտեց, որ Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությանը, և շեշտելով, որ երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի։ 

 

  • Կիսվել: