չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով պատշաճ բուժօգնություն չի ստացել

Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով պատշաճ բուժօգնություն չի ստացել

Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով չի ստացել պատշաճ բուժօգնություն:  Այս մասով 100 տոկոսով ծածկում ենք դաշտը: Այս մասին Ազգային ժողովում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

«Ունենք նաև այլ զարգացումների համար ռեզերվներ, ինչը չի կարելի ասել կորոնավիրուսի մասով: Չնայած մոբիլիզացիային՝ համակարգը, միևնույն է, ունի սահմանափակ ռեսուրսներ»։

Թորոսյանը նշել է, որ  ժամը 9.00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է իր հերթին կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն ստանալու համար:

«113-ի մոտ թթվածնի սատուրացիան արյան մեջ 80-ից ցածր է, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: