հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Չինաստանի դեսպանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

Դեսպանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորանքներ հղել բարեկամ հայ ժողովրդին»:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 32-րդ տարեդարձը: 

32 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95 տոկոսի  մասնակցության պարագայում ընտրողների 99.5 տոկոսը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։  

Արդեն ավելի քան 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները: 

  • Կիսվել: