շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չի կարելի որևէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում. Վանեցյան

Չի կարելի որևէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում. Վանեցյան

ՀՀ-ում այսօր կա խորը քաղաքական ճգնաժամ: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

՛՛Այդ ճգնաժամի ցուցիչը հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց քանակով չէ, որ պետք է միայն գնահատվի: Բողոքի ակցիաները շատ ակտիվ իրականացվում են ամենօրյա ռեժիմով, շատ դեպքերում դրանք լինում են ինքնաբուխ, կուսակցությունների կողմից կազմակերպված, բայց այդ միջոցաոումներին միանում են շատ-շատ քաղաքացիներ առանց կուսակցական պատկանելիության՛՛,-ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ բոլորին հուզում է մեկ հարց` ով է լինելու հաջորդ վարչապետը:

Նա նշեց, որ սա շատ կարևոր հարց է, սակայն պայքարն էլ զուտ քաղաքական չէ: ՛՛Սա պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության, որովհետեւ իրականում վտանգված է մեր հայրենիքը, մեր պետությունը եւ մեր պետականությունը՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչու ինքը, ժամանակին լինելով ԱԱԾ ղեկավար, չբռնեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ թեկուզ եւ ռազմական հեղաշրջման միջոցով՝ Վանեցյանը պատասխանեց, որ ռազմական հեղաշրջումը երկրի համար լավ ընթացք չէ:

՛՛Այն երկրներում, որտեղ լինում է ռազմական հեղաշրջում, այդ երկիրն ունենում է հետընթաց, չի կարելի որեւէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում: Մենք ունեն Սահմանադրություն, օրենքներ, եւ մենք պետք է առաջնորդվենք օրենքններով, օրենքներ խախտելը լավ բան չէ: Ինչու՞ չեմ արել, որովհետեւ դա կդիտվեր ռազմական հեղաշրջում, եւ հանրությունը չէր հասկանա՛՛,-ասաց նա:

Նշենք, որ, ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, 17 ընդդիմադիր ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

  • Կիսվել: