երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Չհայտնաբերված աճյունների, գերիների թեման բոլոր ժամանակներում, ցավոք, եղել է ու հույս չունենք, որ մոտ ապագայում այդ  բոլոր խնդիրները լուծվելու են․ Հայկ Սարգսյան

Չհայտնաբերված աճյունների, գերիների թեման բոլոր ժամանակներում, ցավոք, եղել է ու հույս չունենք, որ մոտ ապագայում այդ բոլոր խնդիրները լուծվելու են․ Հայկ Սարգսյան

Առաջին ղարաբաղյան պատերազմից հետ նույնպես ունեցել ենք զինծառայողներ, ում աճյունները մինչև վերջ չեն հայտնաբերվել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս դիտարկումն արեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամների այն քննադատությունների վերաբերյալ, որ մեր երկրում կան զինծառայողներ, ում աճյունները դեռ չեն հայտնաբերվել, բայց կառավարությունը միջոցառումներ է անում:

«Բայց 30 տարիների ընթացքում պետական մի շարք տոներ ենք տոնել , այս թվում սեպտեմեբրի 21 ենք նշել և Նոր տարվա միջոցառումներ ենք արել։ Համոզված եմ, որ դրանց ձեր իսկ խմբակցության ներկայացուցիչների մեծ մասը մասնակցել է, եթե ոչ բոլորը: Խնդրում եմ, մի տարանջատեք ժամանակները, պատերազմը, զոհը, անհայտ կորածի աճյունը  նույն արժեքն ունեն՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել  ձեր կառավարման ընթացքում, Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Նիկոլ Փաշինյանի, որևէ տարանջում այսօր մի դրեք»,- ասաց Սարգսյանը։  

«Ասում եք՝ չի կարելի տոնախմբություն անել, եթե աճյուններ ունենք, որոնք չեն հայտնաբերվել․ աճյուններ ունենք, որոնք 1993 թ-ից չեն հայտնաբերվել։ Խնդրում եմ այս փակ ցիկլին մի անդրադարձեք  ու անընդհատ մի մեջբերեք․ չհայտնաբերված աճյունների, գերիների թեման, դա բոլոր ժամանակներում, ցավոք, եղել է ու հույս չունենք, որ մոտ ապագայում  այդ  բոլոր խնդիրները լուծվելու են»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: