Չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը․ Արա Բաբլոյան (տեսանյութ)
Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մարդիկ երբ որ դժվարության մեջ են լինում հավանական է` պետք է նրանց հոգեբանորեն ինչ-որ մի օգնություն տալ: Այս մասին այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, բայց ամեն դեպքում սպասենք, տեսնենք հանգուցալուծմանը»,- ասաց նա:
Բալոյանը նաև նշեց, որ Գեորգի Կուտոյանի հետ ավելի շատ աշխատանքային հարաբերություններ են եղել. «Շատ եմ ցավում, ես բնավ նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել»: Կուտոյանի հայրն իր ընկեր եւ գործընկեր է, ավելի շատ նրա հետ էր շփվում։
Նշենք, որ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին մասնակցում են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանցեյանը և մի շարք այլ հասակական, քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: