երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չենք քննարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հարցեր. Հիքմեթ Հաջիև

Չենք քննարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հարցեր. Հիքմեթ Հաջիև

Բաքուն հավատարիմ է Երևանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին և շահագրգռված չէ էսկալացիայի հարցում: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է կրկին ուժ գործադրել, ինչպես դա եղավ 2020 թվականին, Հաջիևը պատասխանել է, թե չի ցանկանում մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։

Մեկնաբանելով հնարավոր փոխզիջումների հարցը՝ Ալիևի օգնականը նշել է, որ ադրբեջանական կողմը ո՛չ Հայաստանի, ոչ էլ որևէ երրորդ երկրի հետ չի քննարկի հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը մինչև տարեվերջ ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Նրա խոսքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցություններում որոշակի լճացում է նկատվում:

  • Կիսվել: